Հունվարյան ճամբար

2022 թվականը որոշեցինք դիմավորել շատ հետաքրքիր և ուսուցողական նախագծով։ Նախագիծը կոչվում է սովորող-սովորեցնող, որի շրջանակներում մենք՝ ավագ դպրոցի շրջանավարտներով, պետք է աշխատենք երեխաների հետ և փորձենք մեր գիտելիքները փոխանցենք նրանց։ Ինչու չէ նաև նրանք մեզ սովորեցնեն, չէ որ լինում են դեպքեր, երբ այսպես ասած (մեծերը), շատ բան են ունենում սովորելու մանուկներից։
Այս նախագծի շրջանակներում, մենք հնարավորություն ունեինք ընտրելու մի ուղղություն, որով որ կշարունակեինք ամբողջ ամիսը, ես և ընկերուհիներս ընտրեցինք դիզայն, քանի որ շատ հետաքրքիր գաղափարներ ունեինք, որոնք ցանկանում էինք իրագործել երեխաների հետ։

Օր 1՝ այսօր մենք մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում պարեցինք, երգեցինք երեխաների հետ։ Այնուհետև շատ արագ բաժանվեցինք ջոկատների, հավաքեցինք մեր խումբը և սլացանք դեպի մեր ստեղծագործական աշխարհ։
Շատ բաներ հասցրեցինք, մի մասը պատրաստեց բացիկներ <<Դիջիթեք>>-ի լոգոյով, իսկմենք պարտրաստեցինք մարդուկներ, և տեղավորեցինք նրանց մոլորակների վրա,տեսեք և հիացեք․․․)

Օր՝2,3
Օրը սկսում ենք նորից երգ ու պարով։
Մենք շարունակում էինք ստեղծագործել, և քանի որ արդեն մի փոքր ճանաչում էինք իրար, աշխատանքները անցնում էին ավելի հետաքրքիր և արդյունավետ։)

 4– Չորրորդ օրը մեզ միացավ նաև մյուս դիզայնի խումբը: Միասին  պատրաստեցինք ստվերային խաղ և փղիկ էջանշան, երեխաները շատ էին ոգևորվել և չէին ուզում դադարեցնել աշխատանքը։

Օր 5՝ ավագ դպրոցի երեխաներով, փոքրիկներին սովորացրեցինք ազգային երգ ու պար

Երկրորդ շաբաթվա ընթացքում մենք արդեն պատրաստվում էինք Ղափամայի տոնին, միասին պատրաստեցինք պլակատներ, երեխաները նկարներ նկարեցին ծեսի հետ կապված և այլն։
Այս շաբաթվա ընթացքում մենք այցելեցինք Արևմտյան դպրոց բայց այս անգամ արդեն պար էինք սովորում և սովորեցնում 4-5-րդ դասարանցիներին։ Շատ հետաքրքիր անցավ դասի ընթացքը, քանի որ այս անգամ այնպես ստացվեց, որ նաև փոքրիկները մեզ սովորեցրին ազգային պարեր, որոնք մենք չգիտեինք։

Իսկ երրորդ շաբաթում մենք արդեն ավելի լրջորեն սկսեցինք պատրաստվել Ղափամայի ծեսին, քանի որ այն պետք է տեղի ունենա այս ուրբաթ։
Մենք երեխաների հետ պատրաստեցինք մարդուկներ, դդումիկներ, և այս ամենը համախմբեցինք մի ծառի շուրջ, որտեղ մարդուկները շուրջպար էին բռնել և կարծես պատրաստվում էին, որպեսզի նշեին Ղափամայի այսքան սպասված տոնը)))

Оставьте комментарий